Հունվար ամսվա հեռավար դասեր։ Մայրենի

  1. Ուշադիր կարդա Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածի վերջին՝ Դ և Եհատվածները:
  2. Ի՞նչ ես կարծում՝ որքանով է Տերյանի հոդվածն այսօր արդիական: Խոսքդ հիմնավորիր:

102 տարի արդեն անցել է ինչ Տերյանը գրել է այս հոդվածը, բայց կարծես, թե լինի հոդվածը որը մենք կկարդանք, մեր առօրյա կյանքում, սոցիալական կայքերում, թերթերում։ Իմ կարծիքով այս հոդվածը լիովին արտիական է այսօր, կասեմ ավելին, շատ ավելի արդիական է այսօր քան 1914-ին, քանզի հիմա Հայաստանն ու հայ ազգը կանգնած են մի շատ մեծ խնդրի առաջ, հայեր մեծամասնությունը փորձում է հեռանալ երկրից։ Իսկ կառավարություն մեր հողը ծախել է այլ երկրներին։ Հայը ունի ուժեղ և ինգնավստահ մարդու բնավորություն դա գալիս է արդեն գեներից։ Լիովին համաձայն եմ Տերյանի այս խոսքերի հետ։

 

  1. Առանձնացրու հոդվածի՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունները:

Ու՞ր էր նրանց հռետորական ճարտարությունը, նրանց կրակե ոգեւորությունը, նրանց հեռատես եւ խորաթափանց միտքը, նրանց բորբոքուն սերը, երբ մեռնում էր, երբ այժմ էլ մեր աչքի առջեւ մեռնում է այն, ինչ Հայաստանի հոգին ու սիրտն է, նրա ամենից թանկագին ու վսեմ գանձը, նրա կենդանության եւ ապագայի լավագույն առհավատչյան: Ու՞ր էին նրանք եւ ու՞ր են, երբ մեռնում է արհամարհված ու ընկած, բայց ազնիվ ու լուսեղեն հոգի՛ն Հայաստանի, երբ մեռնում է Հոգեւոր Հայաստանը:

 

Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ է  ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձիր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

Քննադատել ճիշտ է, եթե դու ավելի լավ ես հասկանում նրանից ինչն քննադատում ես, հակառակ դեպքում պարզապես անիմաստ խոսում ես առանց մտածելու։ Լինեմ ազնից Ձեր հետ։ Ես շատ եմ ինքս ինձ քննադատում, չգիտեմ ինչու է այդպես։

Ինքնաքննադատության մի փորձ

Ես շատ եմ սիրում ինձ առանձնացնել բոլորից, իմ կարծիքով ես տարբերվում եմ բոլորից։ Երբեմն չափից շատ ալարկոտ և երազկոտ եմ։ Նպատակներ ունեմ բայց նպատակին հասնելու կոնգկրետ պլան, ոչ։

 

 

Կարդա Ցոլակ Խանզադյանին գրված Վահան Տերյանի նամակը:

«… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։

Համաձա՞յն ես Տերյանի այս մտքի հետ: Կարծիքդ հիմնավորիր:

Իսկ միգուցե չընդունելու փոխարեն պարզապես, չէնք ուզենում ընդունենք։ Տարբերությունը, շատ մեծ է։ Չէ որ ընդհունելուց հետո գալիս հենց այն «փախչել»-ը որի մասին խոսում էր հենց Տերյանը։ Ու հասկնալով դա չէս ուզում այն ընունես։ Այս խոսքերի հետ այդքան էլ համաձայն չէմ։

 

«Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։

Դու վախենո՞ւմ ես խիստ քննադատելուց: Իսկ ինչպե՞ս ես ընդունում, երբ քեզ են քննադատում:

Ես երևի, թե կրկնվեմ։ Բայց ես ընդհանրապես չէմ սիրում քննադատել։ Ու այո երբեմն նույնիսկ վախենում եմ քննադատություննից։ Իսկ, երբ ինձ քննադատում է մարդ ում ես հարգում եմ, կամ մտածում եմ, որ նա ինձանից լավ է հասկանում ինչ-որ բան, ես միանգամից ընդունում և աշխատում եմ չկրկնել այդ սխալը։ Հակառակ դեպքում պարզապես այո եմ ասում։

 

 

  1. Ընդգծված բառակապակցությունները դարձրո´ւ նախադասություններ:

Օվկիանոսի գաղտնիքների մասին ոչ մի պատմություն լրիվ չի լինի` առանց  նավի անձնակազմի կողմից հավերժ լքված «Մերի Սելեսթ» նավի պատմության: Հակառակ Ազորյան բազմաթիվ կղզիների և Պորտուգալի երկրի միջև հայտնաբերվելու, նավն ավելի հաճախ Բերմուդյան եռանկյունու գաղտնիքի հետ է կապվում: 1872 թ. Դեկտեմբերի 4-ին «Դեի Գրատիա» բեռնանավը հայտնաբերեց նոյեմբերի յոթին, Ամերիկյան քաղաք՝ Նյու Յորքից դուրս եկած և դեպի Ճենովա ուղղություն վերցրած «Մերի Սելեսթ» նավը: Տեսնելով տվյալ առագաստանավը, բեռնանավի կապիտանը վատ նախազգացում ունեցավ` նրա դես ու դեն վարելու կերպի պատճառով: Նա հրամայեց մի խումբ նավաստիների բարձրանալ «Մերի Սելեսթը» վրա: Նավաստիները պիտի իմանային պատահածի մասին և տեղեկացնեին: Նրանք պարզեցին նավի դատարկ լինելը: Չկային կապիտան Բրիգսը, նրա կինն ու աղջիկը, ութ տղամարդկանցից և կանանցից կազմված նավի անձնակազմը:

Նավի վրա ամեն ինչի կարգին լինելը և նավի` եղանակից տուժած չլինելը «Մերի Սելեսթի» մասին բոլոր պատմողներն էլ վկայում են:

Նավի անձնակազմի հետագա ճակատագրի մասին վարկածներից ոչ մեկը փաստերով չի հաստատվել: Եվ այսօր էլ այդ առեղծվածի մասին գիտենք լայն և մեծ, ջրով լի օվկիանոսում հայտնաբերվելու ամսաթվի չափ:

 

  1. Տեքստն իբրև զրույց փոխադրի´ր:

-Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը:

-Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը. հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը, սակայն, հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնված: Եվ ճիշտ են արել. դա շատ համով է:`

 

  1. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեք ստը պահպանվի):

Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև, օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ  ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղը սարսափի մատնված` փախչում է:

 

  1. Հարցեր գրի´ր` ուղղված այն ուսուցչին, որի դասավանդած առարկան չես կարևորում (փորձի´ր հասկանալ, թե նա ինչո´ւ է ընտրել այդ առարկան, դպրոցում ինչո´ւ են անցնում, ուրիշ երեխաներ ի´նչ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ և այլն): Այդ հարցերը տո´ւր ուսուցչիդ, այդ առարկան դասավանդող այլ ուսուցչի և հրցազրույցը գրի´ առ:

Ես հասկանումեմ որ բոլոր առարկաները շատ կարևորեն, կան այնպիսիները որոնք ես չեմ սիրում, բայց հասկանում եմ որ կարևորեն:

 

  1. Փոխադրի´ր` ուրիշ ուղղակի խոսքերն անուղակի դարձնելով:

Մի անգամ, քննություններից առաջ, Էյնշտեյնին հարցրին.

–  Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:

– Բոլորովին,- պատասխանեց Էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:

– Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:

Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց Էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

 

One thought on “Հունվար ամսվա հեռավար դասեր։ Մայրենի

  1. Pingback: Հունվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Leave a comment